Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը

12.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրել է հիմնադրամի հիմնական առաքելությունը և համագործակցության շրջանակները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը, հիմնադրամի գլխավոր ներդրումային մասնագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների ղեկավարներ, գործարարներ:

Ներկայացնելով ՀԳՏՏԶՀ-ի գործունեւոթյունը` Ալեքսանդր Քալանթարյանը նշել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության նվազեցմանը: Այդ նպատակով հիմնադրամը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում այն ընկերություններին, որոնք փոխկապված են գյուղմթերք արտադրող բնակչության հետ:

ՀԳՏՏԶՀ-ի տնօրենը տեղեկացրել է, որ հիմնադրամն իրականացնում է բաժնեմասնակցային և միջանկյալ ներդրում` 100-500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի սահմաններում: Իրականացվում է նաև ստորադաս փոխառություն, որի գումարը չի կարող գերազանցել միևնույն ընկերությունում կատարած բաժնեմասնակցային և միջանկյալ ներդրման գումարի 50 տոկոսը:

Ալեքսանդր Քալանթարյանի խոսքով` հիմնադրամի թիրախային խմբում են գտնվում գյուղատնտեսական նշանակության փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ունեն տնտեսական մեծ ներուժ և գործունեություն են ծավալում ձկնաբուծության, սառնարանային տնտեսության, բանջարեղենի և մրգերի պահածոյացման, ջերմոցային տնտեսության, գինու արտադրության, կաթի վերամշակման, թռչնաբուծության և այլ ենթաոլորտներում:

ՀԳՏՏԶՀ-ի տնօրեը  հույս է հայտնել, որ մարզպետարանի հետ համագործակցության ճանապարհով կարող են հավաքագրել մարզի տնտեսվարողների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, և հիմնադրամի աշխատակարգերին համապատասխանության պարագայում իրականացնել դրանց ֆինանսավորումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58