Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները
23.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանում ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ին մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները:
Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բոլոր հանրային տարածքները` պատմամշակութային հուշարձանները, գերեզմանատները, աղբավայրերի շրջակայքը, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքները և առվեզրերը:
Համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը մասնակցել է 248 կազմակերպություն և 32891 մարդ, այդ թվում` աշակերտներ: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 231 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:
Վերջին երեք շաբաթօրյակների արդյունքում մարզի համայնքներում առկա 171 աղբավայրերից 125-ը մաքրվել և փակվել է, իսկ 5 աղբավայրի փակման համար էլ համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է ծրագիր ներկայացնել:
Հավելենք, որ շաբաթօրյակի ընթացքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այցելել են Փարաքար համայնք, տեղում ծանոթացել համայնքով անցնող Շադլու ջրանցքի հակասանիտարական վիճակին, քննարկել կոյուղագծի կառուցման և ջրանցքի մաքրման հետ կապված հարցեր: