Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վոլոգդայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
18.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:
Պատվիրակության անդամները և մարզպետը ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` լռությամբ հարգելով մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: