Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը International Media Holding-ի կողմից ճանաչվել է տարվա մարզպետ

13.02.2018

International Media Holding-ը հիմնադրվել է 2011 թվականին`իր կազմի մեջ ընդգրկելով մեդիա դաշտի առաջատար մի քանի լրատվամիջոցների, որոնք օրվա ընթացքում ապահովում են շուրջ 200 հազար դիտելիություն: Լրատվական գործունեությամբ զբաղվող համապատասխան ընկերությունների կողմից իրականացված մշտադիտարկման և հարցումների արդյունքում որոշվել են 2017 թվականի լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչները:

International Media Holding-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր իրականացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են տարբեր անվանակարգերում հաղթողները:

«Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել և պարգևատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շնորհավորելով մարզպետին և կարևորելով նրա դերակատարումը մարզի զարգացմանն ուղղված բազում ծրագրերի իրականացման գործում` International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանը բարձր է գնահատել Աշոտ Ղահրամանյանի անձնվեր աշխատանքը և հանրությանը ծառայելու անսպառ եռանդը:

Շնորհակալություն հայտնելով պագևի և իր տարիների աշխատանքը գնահատելու համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրել է, որ մարզպետարանի կողմից իրականացվող թիմային աշխատանքը միշտ ծառայել է ի շահ մարզի ազգաբնակչությանը և այսուհետ ևս արվելու է հնարավորը` ժողովրդի կողքին լինելու և նրա հոգսերը կիսելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58