Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը

16.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիածանի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը:

Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: Այն այժմ ունի 270 աշակերտ և նախակրթարան հաճախող շուրջ 30 երեխա: Կրթօջախում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակում` 2011-12 թվականներին: Ծրագրերի արդյունքում փոխվել է դպրոցի տանիքը և ներդրվել է ջեռուցման լոկալ համակարգ: Իրականացված աշխատանքների համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 97 մլն դրամ:

2017 թվականի նոյեմբեր ամսին էլ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ սկսվել է դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգումը: Այսօր արդեն ամբողջությամբ նորոգված և համապատասխան մարզագույքով համալրված մարզադահլիճը հանձնվել է կրթօջախի աշակերտներին: Դպրոցի տնօրեն Գոհար Գազազյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է շուրջ 14 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բարեգործական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Ծիածանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման համար շնորհակալություն հայտնելով «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է վաղ տարիքից երեխաների ֆիզիկական առողջությանը հետևելը և դպրոցներում ֆիզիկակական կուլտուրայի դասաժամերն արդյունավետ կազմակերպելը: Նա, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել մարզում կրթության որակը, որի վկայությունն են առարկայական օլիմպիադաների արդյունքները և հանրապետության բուհերում հայտագրվող դիմորդների ցուցանիշերը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ընդգծել է, որ վերջին 11 տարիներին Արմավիրի մարզում մեծ ուշադրություն է դարձվում դպրոցաշինությանը. նշված ժամանակահատվածում մարզում կառուցվել է 6 դպրոց, մյուս 116-ից 91-ը հիմնանորոգվել է, 93-ն էլ ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Այնուամենայնիվ, ըստ նրա, անելիքներ դեռ շատ կան, և դրանք իրականացվելու են միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի շնորհիվ:

Ծիածանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը վերանորոգելու, կահավորելու և պատանիների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման նպատակով հարմարավետ պայմաններ ստեղծելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագիր է փոխանցել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահին` բազում հաջողություններ ցանկանալով նրա հայրենանվեր ձեռնարկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58