Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2018
Սիրելի երիտասարդներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Պետության հասարակական, քաղաքական կյանքում միշտ կարևորվել է Ձեր դերը, քանի որ դուք եք կերտում մեր այսօրը և հպարտորեն քայլում դեպի ապագա՝ դառնալով վաղվա՝ տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ:
Հավատացած եղեք, որ մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները մեծապես պայմանավորված են ձեր կայուն գիտելիքներով, բարձր արժեհամակարգով և ազնիվ նպատակներով։
Ես վստահ եմ, որ ձեր քաղաքացիական ակտիվութամբ, խելամիտ վարքով և մեկտեղված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքների:
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ առողջ ու երջանկ կյանք, կրթական ու գիտական բարձունքներ, նորանոր հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության:
ՀՀ Արմավիրի մարզպետ՝
Գագիկ Միրիջանյան