Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են «Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակին վերաբերող հարցեր
07.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են սեպտեմբերի 8-ին իրականացվող համապետական շաբաթօրյակին վերաբերող հարցեր:
Կարևորելով շաբաթօրյակին մարզում գործող բոլոր հաստատությունների ներգրավվածությունը` փոխմարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է մոբիլիզացնել մարդկային և տեխնիկական ռեսուրսները և հնարավորինս արդյունավետ կերպով իրականացնել նախատեսվող աշխատանքները:
Նա առաջարկել է շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների, առվեզրերի մաքրմանը և բարեկարգմանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետարանում սեպտեմբերի 8-ին կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 13 77:
Մարզում «Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար վաղը կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` ( +374 91) 90 15 70: