Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմնադրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակակատարությանը
02.10.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնք և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, մեծ թվով համայնքների ղեկավարների և հյուրերի հետ ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմանդրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը:
Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: 1965-70 թվականներին բաղրամյանցիների շարքերը համալրել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Սիրիայում, Իրանում ապաստան գտած մի խումբ հայրենատենչ հայեր` իրենց հետ բերելով նոր մտածելակերպ ու մշակույթ: Այս տարիներին համայնքի աշխատավոր ժողովուրդը կառուցել ու շենացրել է Բաղրամյանը` կատարված ամեն գործում ներդնելով մեծ սեր ու նվիրում:
Բաղրամյան համայնքի հիմնադրաման 71-րդ տարեդարձը նշանավորվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրի-հուշարձանի բացմամբ, որը նախաձեռնել և հովանավորել է համայնքապետ Գոռ Միրզոյանը: Խորհրդային Միության կրկնակի հերոսի հուշարձանը նախագծել, հեղինակել և քանդակել են Ռուբեն, Սևակ և Արմեն Նալբանդյանները:
Շնորհավորելով բաղրամյանցիներին և միջոցառման հյուրերին տոնական օրվա կապակցությամբ` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ իր համար պատիվ է ներկա գտնվելու մեծ հայի, Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանի անունը կրող համայնքի տոնին` ընդգծելով. <<Բոլորս պետք է հպարտ լինենք, որ մարշալի շարունակությունն ենք և հենց նրա շնորհիվ է նաև, որ ունենք հզոր, փառապանծ, միայն հաղթանակներ տոնող ազգային բանակ: Կիսանդրու վրա արտացոլված Մարշալ Բաղրամյանի խրոխտ հայացքը թող իր զորությամբ միշտ ուղեկից լինի Բաղրամյան համայնքին, ինչու չէ նաև Արմավիրի մարզին>>:
Միջոցառման ավարտին Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից <<Հովհաննես Բաղրամյան>> մեդալ է շնորհվել բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյան և քանդակագործ Սևակ Նալբանդյանին: