Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է <<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնեելու համար հայտարարված մրցույթը
27.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր կայացել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Արմավիրի մարզի <<Վաղարշապատի հիվանդանոց>> պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը:
Մրցութային հանձնաժողովը գլխավորել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
Համապատասխան թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված ժամկետում մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին է ներկայցվել 16 դիմում: Մրցույթին ներկայացել են դիմումատուներից 11-ը, որոնցից միայն 10-ն է ստացել մրցույթին մասնակցելու իրավունք:
Մրցույթն իրականացվել է երեք փուլով` թեստավորում, հարցազրույց եւ կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում: Մրցույթում հարցազրույցի փուլ են անցել մասնակիցներից 9-ը` ճիշտ պատասխանելով թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին: Մասնակիցներից հաջորդ` ծրագրի ներկայացման փուլ են անցել միայն 3-ը:
Հավելենք, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 3 մասնակիցներից մեկի հետ ՀՀ կառավարության 2011 թվականի N992-Ն որոշմամբ հաստատված կարգով մարզպետը կկնքի աշխատանքային պայմանագիր: