Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
07.02.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 13 քաղաքացի, ևս 5-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև առողջական, կենցաղային և ներհամայնքային խնդիրների լուծմանն ընդառաջելու վերաբերյալ:
Սոցիալական, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համապատասխան ընթացք է տվել: Աշխատանքի ապահովման հարցով դիմած քաղաքացիներին էլ առաջարկվել է դիմել Զբաղվածության պետական գործակալության Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն, միևնույն ժամանակ հետևել մարզպետարանի կողմից թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությանը: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերն էլ մարզպետը վերցրել է իր հսկողության տակ`քաղաքացիներին վստահեցնելով, որ օրենքի և մարզպետարանի իրավասությունների շրջանակներում կփորձի դրանց համարժեք լուծում տալ:
Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: