Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Մեծամոր քաղաքում ներկա է գտնվել երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված միջոցառմանը
15.02.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հետ այսօր Մեծամոր համայնքում ներկա է գտնվել երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը: Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումը Արմավիրի թեմակալ առաջնորդը սկսել է տերունական աղոթքով, որից հետո ներկայացրել է օրվա խորհուրդը` այն ամփոփելով ներկաներին ուղղված իր օրհնության խոսքով:
Տոնական օրվան նվիրված միջոցառմանը ելույթ են ունեցել Մեծամորի մշակույթի տան և արվեստի դպրոցի սաները, ապա ներկայացվել են տոնը բնորոշող ժողովրդական ավանդույթները: