Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքներ
23.03.2019
«Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:
Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների և առվեզրերի մաքրմանը:
Համայնքներում իրականացվող աշխատանքներին հետևել և մասնակից են դարձել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և մարզպետարանի աշխատակիցները` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:
Մարզում իրականացված շաբաթօրյակին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող 15 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվի 217 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: