Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում տրվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակի մեկնարկը
23.03.2019
Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Արմավիրի մարզում տրվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի մեկնարկը:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում նախապես հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:
Համաձայն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի` համայնքներում իրականացվում են հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետարանում այսօր կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 93) 32 95 75: Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին` (+374 237) 2 76 49: