Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
25.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի, ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական օգնության, զբաղվածության ապահովման և հողային հարաբերությունների կարգավորման խնդրանքով, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Եղել են նաև հարցեր, որոնց լուծման համար համապատասխան պաշտոնյաները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեն` օրենքի շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: