Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրում տոնում են Քաղաքացու օրը. Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է տոնական օրվան նվիրված միջոցառումներին
27.04.2019
Մարզկենտրոն Արմավիրում Անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշարձանի տարծքում <<Կանաչ Հայաստան>> ծառատունկով առավոտյան տրվել է ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Ծառատունկին մասնակցել և խորհրդանշական եղևնիներ են տնկել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և այլ պաշոնյաներ:
Այնուհետև մարզպետն այցելել է քաղաքային զբոսայգի, հետևել <<Սպորտային Արմավիր>> մարզիկների ցուցադրական ելույթներին, ապա մասնակցել <<Իրազեկ քաղաքացի>> հանրային քննարկմանը, որի ընթացքում քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղելու գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներին` ստանալով համարպատասխան պարզաբանումներ:
ՀՀ քաղաքացու օրվա տոնակատարությունների շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շրջայց է կատարել նաև Հանրապետության փողոցում, ծանոթացել <<Տես ու համտես>> արհեստների և արվեստի փառատոնին, տոնական օրվա առթիվ շնորհավորել և բարեմաղթել միջոցառման մասնակիցներին:
Մարզպետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և նկատել, որ նոր իրականության պայմաններում առավել սերտացել է քաղաքացի-պետություն կապը, փոխվստահությունը և այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորինն է և ընդհանուր աշխատանքով պետք է նպաստել երկրի առաջընթացին, զարգացմանը:
Հավելենք, որ Արմավիրում Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումնեը կշարունակվեն մինչև երեկո և կամփոփվեն <<Միտքդ վա՛ռ պահիր>> տոնական համերգով: