Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին
29.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովին:
Ողջունելով հյուրին` մարզպետը շնորհավորել է նրան և Ուղղափառ եկեղեցու հետևորդներին Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք և բազում հաջողություններ:
Հանդիպմանը Համբարձում Մաթևոսյանը և Սերգեյ Վլասովը քննարկել են մարզային իշխանության և Արմավիրի սահմանապահ զորքերի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հստակեցրել առաջիկա անելիքները` երկուստեք պատրաստակամություն հայտնելով համագործակցված աշխատելու և ընթացիկ խնդիրներին ողջամիտ լուծում տալու հարցում: