Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Արմավիրի մարզից միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին
02.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին և նրանց մարզիչներին:
Ողջունելով սպորտսմեններին` մարզպետը բարձր է գնահատել նրանց հաջողությունները, որոնք, ըստ նրա, մեծ պատիվ են բերում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին. <<Ես շատ եմ ուրախանում ձեր հաջողություններով և հպարտ եմ, որ մարզվելով ոչ այդքան բարվոք պայմաններում` դուք կարողանում եք աշխարհի քարտեզի վրա ներկայացնել մեր երկիրը, մեր մարզը>>:
Մարզիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար, ապա ներկայացրել իրենց մարզիկների հաջողությունները և ընթացիկ խնդիրները, որոնց լուծման առնչությամբ ոլորտը համակարգող բաժնի պետին մարզպետը հանձնարարել է գործակցել պատկան գերատեսչությունների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:
Հանդիպման ավարտին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզիկներին պարգևատրել է պատվոգրերով` 2019 թվականին համապատասխան մարզաձևը ներկայացնող մրցաշարերում հաղթող ճանաչվելու կապակցությամբ: