Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Զարթոնք համայնքում ծանոթացել է փոսալցման և հարթեցման աշխատանքներին

16.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր առավոտյան այցելել է Զարթոնք համայնք` ծանոթանալու համայնքում իրականացվող աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներին, որոնց արդյունքում զգալիորեն կբարելավվի համայնքի գլխավոր ճանապարհի ընդհանուր վիճակը:

Զարթոնքում և ևս ութ համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հավելենք, որ մարզպետի միջնորդությամբ Սև ջուր գետից օգտվող Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքներում ջրամատակարարումը բարելավելու և տարափոխիկ հիվանդությունները կանխարգելելու նպատակով Արաքս գետի ազատ հոսքերից ոռոգման ջրի դոտացիա է տրվել Սև ջուր գետին` Սելավ-Մաստարա հեղեղատարով և Արմավիրի մայր ջրանցքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58