Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի 30 ամյակին նվիրված տոնակատարությանը
29.05.2019
Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նշվել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության 30-ամյակը, որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ, այնուհետև հնչել են բարեկամ երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը:
Շրջայց է կատարվել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանում, որտեղ անվճար ատամնաբուժական ու լոգոպեդի ծառայություններից օգտվող երեխաների մասնակցությամբ ներկայացվել է <<Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն ու ատամների խնամքը վաղ տարիքից>> կանխարգելիչ ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շարքը շարունակվել և ուղեկցվել է երգչախմբերի և պարային համույթների կատարումներով, որն ամփոփվել է «Խաղաղության ծառ» հուշարձանի բացման արարողությամբ: