Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 8-ը՝ մաքրության օր
07.06.2019
Հունիսի 8-ին նախատեսվող համապետական երկրորդ շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզի բոլոր համայնքներում:
Մաքրության օրվա շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքները, պատմամշակութային հուշարձանները, զբոսայգիները և հանրային նշանակության շենքերի տարածքները:
Համապետական շաբաթօրյակին կմասնակցեն տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 15 հազար աշխատակիցներ, այդ թվում նաև դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվի 217 միավոր տեխնիկա՝ ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները հունիսի 8-ին կայցելեն համայնքներ՝ հետևելու մաքրման աշխատանքներին:
Արմավիրի մարզպետարանում նույն օրը կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 93) 32 95 75: Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 237) 2 76 49: