Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ
21.06.2019
Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Հարգելի բուժաշխատողներ, ձեր բարդ և պատասխանատու աշխատանքի արդյունքում դուք շատ հաճախ հրաշքներ եք գործում՝ նոր կյանք, ապրելու և արարելու նոր շունչ հաղորդելով մարդկանց:
Թող ձեր արարչական գործը միշտ հաջողությամբ պսակվի՝ գոհունակություն ու ժպիտ պարգևելով և ձեզ, և ձեր այցելուներին: Քաջառողջություն և բազում հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: