Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ բարելավվել է Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգը

24.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն Առատաշեն համայնքում այսօր մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը, միասին գործարկել նոր պոմպն ու ծանոթացել նոր տեղադրված ջրամատակարարման համակարգին:

Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի <<Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության>> (ԳԱՏՕ) և <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> (PURE Water) ծրագրերի, ինչպես նաև համայնքի համատեղ ջանքերով:

Ծրագրի շրջանակում վերակառուցվել է 10 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց` պոլիէթիլենային խողովակաշարով, տեղադրվել են ջրաչափական սարքեր, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման և վճարների հավաքագրման նոր համակարգ, կառուցվել է նոր պոմպակայան և քլորակայան: Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել 557,000 խորանարդ մետր ջուր և 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա: Ծրագրի արդյունքում համայնքի 3200 բնակիչ այսուհետ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ` նախկին 4-ժամյա ջրամատակարարման փոխարեն:

Կարևորելով ծրագրի նշանակությունը համայնքի կյանքում և շնորհակալություն հայտնելով այն իրագործող բոլոր կազմակերպություններին և անձամբ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այս տարի մարզում նախատեսված ծրագրերի մեծ մասն ուղղվել է հենց ջրամատակարարման համակարգի բարելավմանը` ելնելով խնդրի առաջնահերթությունից: <<Տիկին Գրիսեր, սա մեր առաջին հանդիպումն է Արմավիրի մարզում, սակայն վստահ եմ, որ նման լավ առիթներով հանդիպումները շարունակական են լինելու: Բարով եք եկել Արմավիրի մարզ>>,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետը:

Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի գործընկերներին և համայնքի բնակչությանն իր շնորհակալությունն է հայտնել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը` կարևորելով լավ գործընկերների դերակատարումը հաջողության հասնելու գործում: 

<<Իսկապես ուրախություն է, նաև հպարտություն, քանզի այս ծրագիրը ոչ միայն հուսալի ջրամատակարարում ապահովեց բնակչության համար, այլև թույլ տվեց հսկայական ջրային և էներգետիկ ռեսուրսներ խնայել, և դրանք օգտագործել առավել արդյունավետ: Այս պահից սկսած մենք մեր համակարգի շահագործումը հանձնում ենք համայնքին և հաջողություն մաղթում՝ այն ի նպաստ ժողովրդի աշխատացնելու գործում>>,- նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը:
Առատաշեն համայնքի համար կարևոր իրադարձությամբ նշանավորված օրն ամփոփվել է համերգային ծրագրով` մասնակցությամբ համայնքի մշակույթի տան սաների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15