Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշակերտ համայնքի բնակիչներն ապահովվել են որակյալ խմելու ջրով

26.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ Արմավիրի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները։

Հաշվետու տարում Արմավիրի մարզում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող 18 ծրագիր, որի համար 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը:

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են Հուշակերտ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում համայնքի 242 տնտեսությունն ապահովվել է որակյալ խմելու ջրով: Հուշակերտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվել է 8 մլն դրամի շրջանակում, որից 1 մլն դրամն համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49