Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մյասնիկյանում վերակառուցվում է մշակույթի տան տանիքը
27.06.2019
Մյասնիկյան համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է մշակույթի տան տանիքի վերակառուցումը: Ծրագրի ընդհանուր նախագծանախահաշվային արժեքը 18 մլն 685 հազար դրամ է: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30 տոկոս է կամ 5 մլն 605 հազար դրամ, իսկ համայնքի բյուջեից` 70 տոկոս կամ 13 մլն 79 հազար դրամ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 32 ամբողջական փաթեթ, 8 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած չորս նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 29 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: