Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

29.06.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր ծանոթացել ենք Սարդարապատ-Նոր Արմավիր համայնքներն իրար կապող 6.2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

«Մ5 Սարդարապատ-Նոր Արմավիր Տ-3-52» 6.2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։

Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհահատվածում այժմ ընթանում են մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգերի վերականգման աշխատանքներ:

Այս հատվածում աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 10 ամսվա ընթացքում, սակայն պլանավորվում է ճանապարհը վերականգնել մինչև ընթացիկ տարվա ավարտը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-21 18:08:19