Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Վաղարշապատի 11-րդ դպրոց

03.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոց, ներկա գտնվել դպրոցական «Լե Բիզաղ» թատերախմբի՝ «Թագավոր երեխաների կղզին» ներկայացմանը:

«Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի մասնակից և դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Աննա Ասատրյանի նախաձեռնությամբ ստեղծված «Լե Բիզաղ» դպրոցական թատերախմբի ներկայացմաը հետևել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի պատասխանատուները և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նկատել է, որ Էջմիածին քաղաքը վերջին շրջանում համագործակցության օղակ է դարձել կողմերի միջև: Հանձինս դեսպան Ժոնաթան Լաքոտի` մարզպետն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` Էջմիածնում իրականացված ծրագրերի համար:

Անդրադառնալով «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի գործունեությանը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է տարբեր ձևաչափերով համագործակցությունները` ուղղված կրթության որակի բարելավմանը և զարգացմանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է հիմնադրամի աջակցությամբ մարզի 13 դպրոցում օտար լեզուների իմացության խթանումը, ինչպես նաև աշակերտների մոտ այլ կարևոր հմտությունների ձևավորումը:

Միջոցառման շրջանակում մարզպետը պատվոգրեր է հանձնել կրթօջախի մի խումբ աշակերտների` «Ավան Սեն» երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային թատերական փառատոնին մասնակցելու համար:

«Թագավոր երեխաների կղզին» ներկայացման ավարտից հետո հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել ֆրանսերենի դասասենյակում առկա պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28