Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

17.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մրգաշատ համայնքում արդեն սկսվել են 8-րդ փողոցը` 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետը, և հուշարձանի հարակից տարածքը ասֆալտապատելու և բարեկարգելու աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 21 մլն 877 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 9 մլն 845 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 12 մլն 033 հազար դրամ:

***

Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վեց նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57