Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և գործընկեր մարզպետների հետ շրջայց է կատարել Կոտայքի մարզի ճամբարներում

23.07.2019

 

 

ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը` երեք հերթափոխով: Արմավիրի մարզից ծրագրում ընդգրկված է 7-13 տարեկան 300 երեխա` առաջին հերթափոխում` 80, երկրորդում` 90, երրորդում` 130:

Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարում 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզպետների հետ օրեր առաջ անակնկալ շրջայց է կատարել Կոտայքի մարզի ճամբարներում, զրուցել հանգստացող երեխաների և պատասխանատուների հետ:

Նշենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի նախաձեռնությամբ վերջերս «Հասմիկ» մանկական ճամբար են այցելել «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը և կազմակերպության ատամնաբույժները: Նրանք «Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելում» թեմայի շուրջ դասընթացներ են կազմակերպել հանգստացող 300 երեխայի համար, որից հետո նրանց ատամի մածուկ և խոզանակ են նվիրել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53