Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաղրամյան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները
25.07.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում մեկնարկել են Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման աշխատանքները։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է։
Բազմաբնակարան քառահարկ շենքի նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական դրամ է:
***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վեց նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: