Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության են արժանացել սուվենցիոն ծրագրերից վերջին երկուսը. 2019 թվականին Արմավիրի մարզում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 36 սուբվենցիոն ծրագիր

02.08.2019

Օրեր առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մարզից ներկայացված վերջին երկու ծրագրերը` Մեծամոր համայնքի «Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգում և գույքի ձեռքբերում» և Ծաղկունք համայնքի «Համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և վերականգնման աշխատանքներ»:

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շրջաբերական գրությամբ համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:

Նշենք, որ Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 36 ծրագիր` ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48