Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
15.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ:
Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության խնդրանքով: Հարցեր են եղել նաև երեխայի խնամակալության հետ կապված խնդիրը լուծելու և բարեգործական հիմունքներով դպրոցի բակում գտնվող հուշարձանի տարածքի բարեկարգման ծրագիրը ներկայացնելու վերաբերյալ:
Ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Որոշ հարցերի լուծման առնչությամբ ոլորտային պատասխանատուները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացնեն` օրենքի շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: