Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ
30.08.2019
Սիրելի´ դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին անգամ գիտության դարբնոց ոտք դնող փոքրիկներին: Թող այս սեպտեմբերի 1-ը նոր ժպիտներ ու հաջողություններ բերի և դառնա նրանց կյանքի ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրով շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, ցանկանում ուսումնատենչ ոգի, անսպառ եռանդ, նպատակասլացություն և աշխատասիրություն: Թող ուսումնառության ողջ ընթացքն ուղեկցվի աշխարհաճանաչման և ինքնադրսևորման գիտելիքներով, որում անգնահատելի է ձեր վաստակը, հարգելի մանկավարժներ, քանզի ձեզանից է կախված, թե ինչպիսի հայրենասեր և ազգանվեր քաղաքացիներ կձևավորվեն ապագայում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ: Մաղթում եմ հաջողություններ ուսուցման և ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում: Թող յուրաքանչյուր նոր սկսվող ուսումնական տարի ձեզ էլ ավելի մոտեցնի ձեր նպատակներին:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյան