Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է մարզում մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կազմակերպման ծրագիրը

02.09.2019

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է <<Երջանկության ճանապարհ>> բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Մարիամ Երիցյանին եւ Գուրգեն Զուրնաչյանին:

Կազմակերպության պատասխանատուները մարզպետին ներկայացրել են իրենց գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ապահովել 18-65 տարեկան մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը` ներդնելով ԱՄՆ-ում գործող նմանատիպ ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մոդելը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ շահառուների համար սննդի ապահովում, այցելություն պատմամշակութային օջախներ եւ այլ վայրեր:

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ողջունել է կազմակերպության նախաձեռնությամբ մարզում նման ծրագրի իրականացման գաղափարը` պատրաստակամություն հայտնելով մարզպետարանի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերել այն իրականություն դարձնելուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 12:50:24