Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն անակնկալ այց է կատարել մարզի կրթօջախներ

02.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ այսօր անակնկալ այց է կատարել մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Նա եղել է Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7, Մեծամորի թիվ 1 եւ Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներում, շրջել դասասենյակներով, զրուցել աշակերտների եւ ուսուցիչների հետ, հետաքրքրվել դասապրոցեսներով, շնորհավորել ու բարեմաղթել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Դպրոցներ կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաեւ ընդհանուր շենքային պայմաններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Համբարձում Մաթեւոսյանը տնօրենների հետ քննարկել է առաջնային լուծում պահանջող մի շարք հարցեր, որոշ խնդիրների կարգավորման առնչությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Արմավիրի 6-րդ դպրոցում մարզպետին ներկայացվել է կրթօջախի խնայած միջոցներով եւ մարզպետարանի անմիջական աջակցությամբ 3-րդ հարկում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքը: Մարզպետը առաջարկել է դպրոցի տնօրենին գույքագրել հաստատությունում առկա հիմնախնդիրները և համատեղ քննարկման արդյունքում գտնել դրանց լուծման հնարավոր միջոցներ:

Հավելենք, որ 2019-2020 ուսումնական տարում մարզային ենթակայության 111 հանրակրթական դպրոցում ձևավորվել է շուրջ 1644 դասարան` 34636 աշակերտով: Առաջին դասարան հաճախել է շուրջ 3600 աշակերտ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 12:50:24