Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանապարների վերանորոգումը եւ, առհասարակ, մարզում ընթացող շինաշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով. Համբարձում Մաթեւոսյանն

05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Մ-5 Երեւան-Արմավիր  միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք ճանապարահահատված, որն այժմ վերանորոգվում է պետական բյուջեի միջոցներով:

Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 3,7 կմ: Ճանապարհը վերանորոգվում է «Շին պլյուս» ՍՊԸ-ի կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, իսկ այսօրվանից սկսվել են ասֆալտապատման աշխատանքները:

Համբարձում Մաթեւոսյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Մարզպետին զեկուցվել է, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում կավարտվեն նախատեսված ժամկետում:

Շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետը կարեւորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը եւ նշել, որ ընթացող աշխատանքները մշտապես գտնվելու են մարզպետարանի եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության ուշադրության ներքո: Նա իր խոսքում ընդգծել է մարզում ընթացող ճանապարների վերանորոգման եւ, առհասարակ, շինաշխատանքների` բարձր որակով իրականացնելու կարեւորությունը:

Նշված ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար Արմավիրի մարզպետարանը հայցում է վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 12:50:24