Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել է Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհահատվածի վերանորոգումը
06.09.2019
Պետական բյուջեի միջոցներով այսօրվանից սկսվել է Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են «Վերմա» ՓԲ ընկերության կողմից:
Նշված ճանապարհահատվածի վերանորոգումը կարեւոր խթան է մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է եւ այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: