Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Պտղունք համայնքի ճանապարհները
09.09.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փողոցներում փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար:
Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Պտղունք համայնքին, որի արդյունքում փոսալցվել եւ հարթեցվել է Մ-5 միջպետական ճանապարհի` Երեւան-Էջմիածին խճուղուց դեպի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ տանող ճանապարհահատվածը եւ Տերյան փողոցը: