Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվում է Արմավիր քաղաքային համայնքի Շահումյան փողոցը
13.09.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար:
Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Արմավիր քաղաքային համայնքին, որի արդյունքում Շահումյան փողոցում սկսվել են փոսալցման եւ հարթեցման աշխատանքները: