Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ծաղկունք համայնքում սկսվել է խմելու ներքին ջրագծի կառուցումը
30.09.2019
Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ծաղկունք համայնքում սկսվել են խմելու ներքին ջրագծերի կառուցման աշխատանքները:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 48 մլն 196.63 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 26 մլն 508.15 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 21 մլն 688.48 հազար դրամ, համապատասխանապար 55 եւ 45 տոկոս:
------------------------------------------
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր: