Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային այցերը

14.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Ծաղկունք համայնք` ծանոթանալու համաֆինանսավորման ծրագրերով ընթացող և նախատեսվող, ինչպես նաև համայնքի բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին:

Ծաղկունք համայնքում սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում են համայնքի Չարենց, Պարոնյան, Սևակի փողոցների և Սայաթ-Նովայի փակուղու 6620 մ ընդհանուր երկարությամբ ջրագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 48 մլն 196.63 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%, իսկ համայնքի մասնակցությունը`45%:

Ծաղկունք համայնքի ղեկավարը մարզպետին վստահեցրել է, որ մինչև դեկտեմբեր ամբողջությամբ կավարտվեն ծրագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում` 5 բետոնե օղակաձև դիտահորի կառուցումը և 209 հատ ջրաչափական հանգույցի համար պոլիմերաավազային դիտահորի տեղադրումը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ համայնքի բյուջեի միջոցներով այժմ վերանորոգվում է նաև Շիրազի փողոցի շուրջ 400 գծմ ջրագիծ:

Արմավիրի մարզի 41 համայնքում, այդ թվում` Ծաղկունքում, Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում 2020 թվականին նախատեսված է նաև ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և համայնքապետին հորդորել է ակտիվ աշխատանքներ իրականացնել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն առավելագույնի հասցնելու ուղղությամբ` պետության կողմից համաֆինանսավորվող ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունենալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28