Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ տեղի է տունեցել քաղաքացիների ընդունելություն
21.11.2019
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիայի հետ համագործակցող ԱՄՆ-ից ժամանած երկու գյուղատնտես էլ ներկայացել են գյուղատնտեսության ոլոտրտում նախատեսվող պիլոտային ծրագիր` ակնկալելով մարզային իշխանության աջակցությունը:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ և ներկայացվել են լուծման տարբերակներ: