Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

18.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը:

Մինչ օրակարգային հարցին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ոլորտին առնչվող հերթական ուրախալի լուրեր` նշելով, որ ԿԳՄՍ նախարարութան նախաձեռնությամբ 40 դպրոցի մինչև տարեվերջ կտրամադրվի մարզական գույք` ֆիզիկական կուլտուրա առարկայի դասաժամերն առավել հետաքրքիր դարձնելու համար:

Այնուհետև նիստի օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը` ներկայացնելով «Գայի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Գրիբոյեդովի միջնակարգ դպրոց», «Արշալույսի միջնակարգ դպրոց», «Արաքսի /Էջմ./ միջնակարգ դպրոց», «Աղավնատան միջնակարգ դպրոց», «Այգեկի միջնակարգ դպրոց», «Հայթաղի միջնակարգ դպրոց», «Դողսի միջնակարգ դպրոց», «Լուսագյուղի միջնակարգ դպրոց», «Հայկաշենի միջնակարգ դպրոց», «Խորոնքի միջնակարգ դպրոց», «Ոսկեհատի միջնակարգ դպրոց», «Փարաքարի միջնակարգ դպրոց», «Մեծամորի միջնակարգ դպրոց», «Հովտամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները՝ աուդիտորական հաշվետվությունները և եզրակացությունները:

Անդրադառնալով վերը նշված դպրոցներում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված թերություններին և խախտումներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դպրոցների տնօրեններին և հաշվապահներին առաջարկել է հետևել գնումների գործընթացներին, հարկային օրենսդրության պահանջներին և ներքին կարգապահական կանոններին` հետագայում բացառելով նմանօրինակ դեպքերը: Այս իմաստով նա կարևորել է բոլոր դպրոցներում եռամսյա ժամկետում հաշվապահական ծրագրի (ՀԾ) ներդրման և արդյունավետ գործարկման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ մարզպետի կողմից արդեն համապատասխան գրություն է ներկայացվել մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական և բժշկական հաստատություններին:

Ամփոփելով ներքին աուդիտի կոմիտեի նիստը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կոմիտեի անդամներին առաջարկել է նիստում ներկայացված տվյալների հիման վրա նախապատրաստել համապատասխան առաջարկությունների, դիտողությունների և անհրաժեշտության դեպքում նաև կարգապահական տույժերի մասով արձանագրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15