Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության կողմից ձեռնակվող քայլերը սպանդանոցային մորթի իրականացման հետ կապված

22.01.2020

Հանրության ուշադրության կենտրոնում վերջին օրերին գտնվող սպանդանոցների հարցին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մասնավորապես նշելով. «Արդյո՞ք մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգի: Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ և խտություն: Մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ մի կողմում այն քաղաքացիներն են, որոնք ոլորտում ներդրում են արել, իսկ մյուսում՝ նրանք, որոնք, ըստ վարչապետի, խնդիրներ ունեն ծրագրի հետ: Արդյունքում՝ կառավարությունում որոշել են ինչ-որ քայլ ձեռնարկել:

  1. «Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
  2. Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ ձևավորիլ սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեկան ֆինանսավորել այն նախագծերը, որոնք կլուծեն սպանդանոցների սփռվածության և հասանելիության խնդիրը :
  3. Վարչապետը նաև հարցի շահագրգիռ կողմներին մեկ այլ առաջարկ է արել` նշելով, որ եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, վարչապետը պատրաստ է քաղաքացիներին մինչև այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին:

«Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել: Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. Մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- առաջարկն անելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:14:17