Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

13.02.2020

Սույն թվականի փետրվարի 11-ին <<Հետք>> պարբերականում տպագրվել է <<Արմավիրի մարզի համայնքներում հողի հարկի պլանը նվազեցնելով ցույց է տրվել բարձր կատարողական>> վերտառությամբ հոդված, որի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը հանրությանը ցանկանում է տեղեկացնել, որ համապատասխան հոդվածում նշված 5 համայնքում (Մարգարա, Արևիկ, Բամբակաշատ, Սարդարապատ և Նալբանդյան) հողի հարկի պլանի նվազեցումը կազմել է 8 մլն 260 հազար դրամ, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից երկար ժամկետով բացակայող և վճարումներ չիրականացնող հողի սեփականատերերով, նոր տնկարկներով, ինչպես նաև 2018 թվականին Արևիկ, Բամբակաշատ Նալբանդյան և Սարդարապատ համայնքներում տեղացած կարկուտի հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասներով:

Հարկ է նշել, որ մարզի յոթ համայնքում (ք. Արմավիր, Բերքաշատ, Շենավան, Ոսկեհատ, Երվանդաշատ, Կողբավան, Շենիկ) 2019 թվականի սկզբին հաստատված հողի հարկի պլաններն ավելացել են ընդամենը 10 մլն 249 հազար դրամով, որից երեքում էլ (Երվանդաշատ, Կողբավան, Ոսկեհատ) ավելացման հետ միաժամանակ ապահովվել է 100% և ավել կատարողական:

Ուստի, հոդվածում համապատասխան համայնքների մասով արձանագրված հողի հարկի պլանի նվազեցումը չէր կարող անդրադառնալ մարզի ընդհանուր ցուցանիշի վրա:

Իսկ ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշին, ապա դա անհերքելի փաստ է, որն արձանագրվել է մարզպետարան-համայնքապետարաններ փոխգործակցված արդյունավետ աշխատանքի արդյունքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15