Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումներ` Գիրք նվիրելու օրվա շրջանակներում
19.02.2020
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Օրվա շրջանակներում միջոցառումներ տեղի կունենան Արմավիրի մարզային և համայնքային գրադարաններում. Արմավիրի մարզային գրադարանում «Օրը Թումանյանի հետ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում օրվա ընթացքում գրադարան այցելած Թումանյանասեր ընթերցողները կխրախուսվեն գրքերով: Իսկ Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ցերեկույթ, որի ընթացքում այցելուները կարող են նաև գիրք նվիրել գրադարանին` այն համալրելու նպատակով:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին առաջիկայում կնվիրի նոր հրատարակված գրքեր, որոնց բաշխումը մարզերում կկազմակերպվի մարզպետարանների միջոցով։