Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
20.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 3 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են Ոսկեհատ համայնքի փողոցներից մեկի գազաֆիկացման խնդրի լուծմանն ընդառաջելու, աշխատանքով ապահովելու խնդրանքով և անձնական բնույթի հարցերով:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին տվել է համարժեք լուծումներ և պարզաբանումներ: