Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
27.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 4 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են մարզում ներդրումային ծրագիր իրականացնելու, առաողջապահության համակարգին առնչվող խնդիրների լուծմանն ընդառաջելու հարցերով, ինչպես նաև դրամական աջակցության խնդրանքով և անձնական բնույթի այլ հարցերով:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին տվել է համարժեք լուծումներ և պարզաբանումներ: