Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում

17.03.2020

ՀՀ կառավարությունը ներկայացրել է՝ ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում.

1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով

✅ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

✅ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

✅Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը),

✅Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք:

✅Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների:

2. Կանխարգելիչ միջոցառումներ

✅ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն

✅ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ,

✅Եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես մեկուսացնել պարետի կողﬕց սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

✅Եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնաﬔկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ ﬔկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անﬕջական շփումը:

3. Տեղաշարժման սահմանափակումներ

Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համանքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը.

✅Կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները,

✅Առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի,

✅Համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն),

✅Անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,

✅Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբեր ման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր:

4. Միջոցառումներին մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը:

Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառուﬓեր, ժամանցային միջոցառումները, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք:

5. Ուսումնական գործընթացը
Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսուﬓական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա:

6. Այլ սահմանափակումներ
Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

7. Հրապարակումներ ինտերնետում և մամուլում

Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:
Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԱՀՄԱՆԱՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182.3 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08