Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտային միջոցները
23.03.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները:
Ախտահանիչ նյութերով, մասնագիտական միջոցներով, ախատհանումն իրականացվում է յուրաքանչյուր ուղևորափոխադրումից առաջ:
Խիստ հսկողություն է իրականացվում նաև ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորների սահմանված քանակի պահպանման նկատմամբ:
Գործընթացը գտնվում է Արմավիրի մարզպետարանի ամենօրյա հսկողության ներքո:
Շարունակենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին:
Առողջություն բոլորին: