Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման
24.03.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով Ձեր առողջությունն ու անվտանգությունը` կրկին տեղեկացնում ենք, որ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը Արմավիրի մարզպետարանում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, հարցումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Խնդրում ենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ armavir.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/ ։
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Արամ Հովհաննիսյան
Հեռ.` 093 19 33 23
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ` Վարազդատ Մկրտչյան
Հեռ.` 077 11 66 55
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար` Աշոտ Հովհաննիսյան
Հեռ.` 093 32 95 75
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Արթուր Այվազյան
Հեռ.` 077 11 44 66
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար` Սոնյա Բուդաղյան
Հեռ.` 098 98 59 59
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ` Հովհաննես Հարությունյան
Հեռ.` 093 86 64 64
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ` Դավիթ Դավթյան
Հեռ.` 093 18 38 53
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար` Լիաննա Հարությունյան
Հեռ.` 093 57 86 67
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ` Արմեն Դարբինյան
Հեռ.` 077 21 22 11
• Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Ասթինե Ապիտոնյան
Հեռ.` 093 23 22 49
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի պետ` Հերմինե Վարդանյան
Հեռ.` 094 03 50 60
• ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ` Արայիկ Հակոբյան
Հեռ.` 093 18 31 10
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և կրկին կոչ անում. լինել զգոն, չտրվել խուճապի, հետևել անձնական հիգիենային և կանխարգելիչ միջոցառումներին՝ պահպանելով արտակարգ ռեժիմի կանոններն ու դրսևորելով սոցիալակն պատասխանատվություն:
Առողջություն բոլորին: